Էրդողան․ «Անընդունելի են Ղարաբաղում հրադադարի կոչերը»

60

«Կովկասում երկարաժամկետ խաղաղության պայմանը Ադրբեջանի գրավյալ հողերի յուրաքանչյուր հատվածի ազատագրումն է», հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ծամանակ, հաղորդում է Թուրան գործակալությունը:

«Համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոչերն անընդունելի են: Խնդրի լուծումը կգա Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերումից հետո: Ադրբեջանում մեր եղբայրները ստիպված են իրենք լուծել իրենց խնդիրը: Մեզ համար կարևոր չեն այն երկրների կոչերը, որոնք անտեսում են օկուպացիայի փաստը», շեշտել է Էրդողանը: