Եվրոպական Միությունը հանուն “ընդհանուր շահերի” շանս տվեց Թուրքիայի

68

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ՖԲ էջում գրում է, – Երեկ Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ որևէ սանկցիա չկիրառեց, անգամ անտեսեց Կիպրոսի պահանջը Լուկաշենկոյի շրջապատի դեմ ընդունված անհատական պատժամիջոցները կիրառել Էրդողանի շրջապատի դեմ։

“Երկար ու ձիգ քննարկումներից հետո” որոշվեց հանուն ընդհանուր շահերի Թուրքիայի հետ երկխոսության շանս թողնել։

Հատուկ բթամիտների համար ընդամենը սա էր պետք հասկանալու համար, որ միջազգային հարաբերություններում “ժողովրդավարությունը”, “մարդասիրությունը” կեղծ կատեգորիաներ են, իսկ մարդու իրավունքներն ընդամենը անցանկալի երկրների դեմ ճնշումներ բանացնելու համար են։ Չնայած, անկեղծորեն, հույս չկա, որ հատուկ բթամիտները դա հասկանան, նաև”հեղափոխությունը” միջազգային բրենդ սարքելու ու դրանից դիվիդենտներ շահելու ակնկալիքների հիմարությունն ընկալեն: Քանի հատ ցեղասպանություն է պետք պարզ բաները հասկանալու համար: