ԵՄ-ն մարդասիրական օգնություն կուղարկի ղարաբաղյան հակամարտության գոտու բնակչությանը

49

Եվրոմիությունը արտակարգ մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին: Այս մասին այսօր հայտարարել է ճգնաժամային կառավարման եվրոհանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի հետ կապված՝ ԵՄ-ն արտակարգ մարդասիրական օգնություն է հատկացնում շփման գծի երկու կողմերում գտնվող բոլոր խաղաղ բնակիչներին», գրել է նա Twitter-ում: