Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ պետք է դադարեցվի Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անմիջական միջամտության պատճառով: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում:
Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ պահվածքի պատճառով չի կարող միջնորդ լինել կարգավորման գործընթացում, ասել է վարչապետը: Փաշինյանը հավելել է, որ Երևանն ունի ապացույցներ զինված հակամարտությանը Անկարայի անմիջական մասնակցության մասին:
Նրա խոսքերով՝ տարածաշրջանում ադրբեջանական բանակի հարձակողական գործողությունները ղեկավարվում են թուրք բարձրաստիճան սպաների ու գեներալների կողմից:
ԵԱՀԿ անդամ երկրների Մինսկի խումբը ստեղծվել է Երևանի ու Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար: Այն ընդգրկում է Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Իր հերթին, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այդ խմբի համանախագահներն են: