Տիխանովսկայան սկսել է ձևավորել Բելառուսի ստվերային կառավարություն

38

Բելառուսի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան սկսել է ստվերային կառավարություն կազմել: Այդ մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ Տիխանովսկայայի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը անօրինական է և «այլևս չի հաղթահարում իր առջև դրված խնդիրները»: «Մենք չենք կարող անգործ նստել և դիտել, թե ինչպես է երկիրն ավելի ու ավելի ընկնում ճգնաժամի մեջ: Ուրեմն նոր ընտրությունների անցկացումն ապահովելու համար ես շարունակում եմ իմ աշխատանքը՝ միավորելու բելառուսական հասարակության բոլոր ժողովրդավարական ուժերին», ասել է Տիխանովսկայան: