«Տարածաշրջանում էսկալացիան ուղղված է նաև Իրանի դեմ»

48

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ տարածաշրջանում էսկալացիան ուղղված է նաև Իրանի դեմ: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքում իր հեռարձակման ժամանակ:

Նա ասել է, որ «Իրանը այս պատերազմի (շփման գծում ռազմական գործողությունների) հասցեատերերից մեկն է, այս պատերազմն ուղղված է այդ թվում Իրանի դեմ»:

Նա հիշեցրել է մասնավորապես Իրանի հյուսիսում առկա տարածաշրջանային խնդիրների մասին, որտեղ ապրում են Ադրբեջանի քաղաքացիներ: