Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ

129

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի սրված իրավիճակում Բաքվի ու Երևանի միջև միջնորդ դառնալու առաջարկությամբ, հայտնում է Riafan լրատվական գործակալությունը:

Գերատեսչությունը հիշեցրել է, որ սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև:

«Լավրովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և ընդգծել է հրադադարի ռեժիմի ձեռքբերման կարևորությունը: Լարվածությունը թուլացնելու ուղղությամբ նա առաջարկել է Ռուսաստանի միջնորդությունը ինչպես ազգային դերում, այնպես էլ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին», ասվում է հաղորդագրության մեջ: