Ռոհանի. Տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն՝ հաշվի առնելով սահմանների ամբողջականությունը

106

Բաքվի ու Երևանի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում և հաշվի առնելով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Ռոհանին ասել է․ «Կայունությունն ու անվտանգությունը կարող են դառնալ զարգացման հիմքը: Մեր տարածաշրջանը չի կարող համակերպվել անկայունության ու նոր պատերազմների հետ»:

Ռոհանին գտնում է, որ զինված առճակատումը չի վերացնի հակամարտությունները, իսկ հակամարտություններին արտաքին միջամտությունը կխորացնի իրավիճակը: «Ռազմական գործողությունների դադարեցումը մեզ համար կարևոր է: Թեհրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը իմաստուն ու արժանապատիվ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ», Իրանի նախագահի խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը: