Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց ունեցան Արցախի իրադրության վերաբերյալ

49


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը», հաղորդել են մամուլի ծառայությունից:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են մշակել փոխգործակցության հատուկ պարամետրեր տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: