Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին

100

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ Փարիզն անհերքելի փաստեր ունի այն բանի մասին, որ Թուրքիայից եկած սիրիացի իսլամիստներ մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք ունենք տեղեկատվություն, որը հավաստիորեն հաստատում է, որ ջիհադիստական ​​խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի գործողությունների թատերաբեմը՝ միանալու Ղարաբաղում զինված գործողություններին», շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նա սա անվանել է շատ լուրջ և նոր գործոն, որը կքննարկվի Եվրոմիության բանակցություններում: