Մակրոնը, Պուտինն ու Թրամփը միմյանց կփոխանակեն Արցախի վերաբերյալ տվյալներ

50

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ ինքը համաձայն է իր ռուս ու ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրանք «պայմանավորվել են դա անել, որպեսզի հանգեն անհրաժեշտ եզրակացություններին», ասաց Մակրոնը, երբ ժամանեց Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին:

Մակրոնը նշել է, որ երեք պետությունների ղեկավարները կձեռնարկեն գործողություններ, որոնք թույլ կտան իրավիճակը վերադարձնել բնականոն հուն ու դադարեցնել կրակը: