Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

81

Հայաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին՝ կապված այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հետ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Իսրայելի կողմից գերժամանակակից զենքի մատակարարումը Ադրբեջանին մեզ համար անընդունելի է, մանավանդ հիմա՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում։ Դա հաշվի առնելով՝ արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար», ՌԻԱ գործակալությունը հաղորդում է Նաղդալյանի խոսքերը: