Հաղթելու ենք և հզորանալու, քանի որ ԱԶԳ-բանակ ենք․ Մարիամ Մարգարյան

51

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի կոչը․

Հայեր, աշխարհի որ մասում էլ որ ապրում եք, համախմբվում ենք ու Տեր կանտգնում մեր պետությանը ու հայկական քաղաքակրթությանը… Սա քաղաքակրթությունների պատերազմ է, մեր Սարդարապատը… #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ , քանի որ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք, իսկ նրանք՝ քոչվորներ, որոնք իրենց քոչվոր ինքնությունը պարտադրում են վարձու բանակի միջոցով…

Ազգային պետության գաղափարախոս, վերածննդի մտածող Ն. Մաքիավելլին փաստել է, որ վարձկան ու օժանդակ բանակներն անօգուտ են և վտանգավոր: Եվ նա, ում պետությունը հիմնվում է վարձկան բանակի վրա, երբեք ապահով չի լինի, քանզի վարձկանները միասնական չեն, հավակնոտ են, անկարգ և անվստահելիթե խիզախ դաշնակցի, թե վախկոտ թշնամու պարագայում….Վախ չունեն Աստծուց և հավատարիմ չեն մարդկանց…Եվ այնքանով կձգձգվի անկումդ, որքանով կձգձգվի հարձակումը քեզ վրա:

Խաղաղ ժամանակ քեզ թալանում են վարձկանները, պատերազմի ժամանակ՝ թշնամին: Միակ պատճառն ու ցանկությունը, որ նրանց պահում է ռազմի դաշտում, աղքատիկ վարձավճարն է, իսկ դա բավական չէ, որ նրանք զոհվեն քեզ համար: Սրանում համոզելու համար ինձնից շատ ջանք չի պահանջվի, որովհետև մերօրյա Իտալիայի կործանման միակ պատճառն այն է, որ տևական ժամանակ հույսը դրել է վարձկան բանակների վրա (Ն. Մակիավելլի, Տիրակալը, էջ 72) Ն. Մաքիավելլու այս մոտեցումը արդիական է բոլոր ժամանակների պատերազմների համար…

Այնպես որ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և հզորանալու, քանի որ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք…