Կառավարության նիստ այսօր չի լինի

38

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստ չի հրավիրի: Գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։ «Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը: