Կամավորները չգիտեն՝ իրենց պատվաստանյութ են ներարկում, թե՞ պլացեբո․ Գինցբուրգ

112


Спутник V կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներին մասնակցող կամավորները չգիտեն՝ արդյոք իրենց պատվաստանյութ է ներարկվում, թե՞ պլացեբո, ասել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ոչ ոք չգիտե։ Միայն համակարգիչը գիտե, որն ամեն ինչ գաղտնագրում է: Անձի համար կոդ է նշանակվում», գիտնականի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Կամավորներին տեղեկացնում են, թե ինչ է նրանց ներարկվել միայն փորձարկումների ավարտից հետո։