Թշնամին տվել է 350-360 զոհ, ռազմատեխնիկայի մեծ կորուստ. նոր մանրամասներ

40

Մեր զինված ուժերը միշտ չէ, որ պաշտպանական մարտեր են իրականացնում. տեղեկացնում է  Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք հետեւյալ պատկերը. հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից, կրել են անհաջողություն: Հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս: Մասնավորապես հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ տանկեր, ՀՄՄ-ներ եւ այլն, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում: Մարտական գործողությունները շարունակվում են: Ավելի շատ կիրառվում է հրետանի: Նոր ստացա տեղեկություն, որ մարտերը սկսել են թեժանալ»,-հերթական չեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը: