Ըստ Թուրքիայի դեսպանի, «Բայդենը հեռու է Արցախում իրավիճակի արդար գնահատումից»

24

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քիլիչը դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Եթե դուք տարբերություն դնեք ագրեսիայի ենթարկված երկրի և օկուպացնող պետության միջև, ինչպես նաև, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, (Դոնալդ Թրամփի) վարչակազմից պահանջեք առաջընթաց գրանցել ադրբեջանական հողերի անօրինական հայկական օկուպացիային վերջ դնելու հարցում, դա արդար կլինի», գրել է Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարը Twitter-ում:

Ավելի վաղ Բայդենը Թրամփի վարչակազմին կոչ էր արել քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ուղղությամբ և «թույլ չտալ, այնպիսի երկրների, ինչպիսին Թուրքիան է, միջամտել հակամարտությանը»: