Զախարովա․ ՌԴ-ն տվյալներ ունի Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին

47

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ ունի Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկանների մասին, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը։

Ըստ նրա, դրանք միայն լրատվամիջոցների տվյալներ չեն: Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմն ունի «իր սեփական մշակումները, փաստերն ու տեղեկատվությունը»:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Սիրիայից և Լիբիայից գրոհայիններ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ մարտական ​​գործողություններին մասնակցելու համար