Բյուլբյուլ-օղլին խոսեց Հայաստանի կողմից Ղարաբաղի հնարավոր ճանաչման մասին

68

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին նախազգուշացրել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման «հետևանքների» մասին: Ըստ նրա՝ «դա կնշանակի բոլոր կամուրջների այրում»: «Կլինի ամենաբացասական արձագանքը: Այդ դեպքում դա կլինի միայն մինչև վերջ»,  ասել է նա РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ Բյուլբյուլ-օղլու՝ Լեռնային Ղարաբաղի «ճանաչումն անընդունելի է, քանի որ դա կվերացնի բոլոր դիվանագիտական ​​պայմանավորվածությունները: Ավելին, Մոսկվան այժմ վճռական խոսք ունի այս տարածաշրջանում»: