Արցախում թշնամու ռմբակոծությունից օտարազգի լրագրողներ են վիրավորվել. մեկի վիճակը կայուն ծանր է

49

Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական

Le Monde

պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։