ԱՄՆ-ն ծրագրում է զինծառայողներ տեղաբաշխել տիեզերքում

54

ԱՄՆ-ն մտադիր է ապագայում զինծառայողներ տեղաբաշխել տիեզերքում: Այդ մասին հայտարարել է Տիեզերական ուժերի տիեզերական գործողությունների հրամանատարության պետ, գեներալ-մայոր Ջոն Շոուն, հայտնում է Air Force Magazine-ը:

«Կգա մի պահ, երբ այո, մենք մարդկանց կուղարկենք տիեզերք: Նրանք կարող են հրամանատարական կենտրոններ կառավարել Լուսնի վրա»,  ասել է Շոուն:

Միաժամանակ գեներալ-մայորը պարզաբանել է, որ խոսքը մոտ ապագայի մասին չէ: Թե երբ դա տեղի կունենա, ոչ ոք չգիտե, նշել է նա: