Ալիևը խոստացավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

80

«Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի ռազմական հոսպիտալում բուժվող վիրավոր զինծառայողներին այցելելիս:

«Քառօրյա մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը, հաջող գործողություններ իրականացնելով, ազատագրել է ռազմավարական բարձունքներ և մի քանի բնակավայրեր: Երկար ընդմիջումից հետո մենք վերադարձանք մեր հողերը, այնտեղ բարձրացրեցինք մեր դրոշը, և արդեն ոչ ոք չի կարողանա մեզ հանել այս հողերից», Ալիևին մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: