27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները հրապարակվել են

56

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարեկել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը:

«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:

Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը: