Փաշինյան. Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը

118

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը: Նրա խոսքերով՝ կառավարությունն իր օրակարգում ունի նման տարբերակ:

Կա նաև Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման տարբերակ, կա նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հնարավորություն, հավելել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ տարբերակները դեռևս քննարկվում են, և որոշումներ կկայացվեն կախված որոշ գործոններից: