Փաշինյանը Ռոհանիի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հայաստանի կառավարության մամուլի ծառայությանը: Փաշինյանը նշել է Թուրքիայի մասնակցությունը հակամարտությանը:

Ռոհանին խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության և Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ: