Պուտինը հայտարարեց Բելառուսի նկատմամբ աննախադեպ արտաքին ճնշման մասին

47

Բելառուսը գտնվում է աննախադեպ արտաքին ճնշման տակ, բայց նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ ենթակա չեն կոնյուկտուրայի, երկու երկրների տարածաշրջանների ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է Բելառուսի Հանրապետությունը, այդ թվում` նախագահական ընտրություններից հետո աննախադեպ արտաքին ճնշման պայմանները, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել. Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները ենթակա չեն ոչ ժամանակի, ոչ էլ կոնյուկտուրայի», Պուտինի խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ պետություններն ունեն ամուր հիմք՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակութային, հոգևոր և ընտանեկան կապերի վրա: