Պետդուման հնարավոր համարեց ռուս խաղաղապահների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում

110

Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ռուսաստանցիներից բացի այլ խաղաղապահների ներգրավման անհրաժեշտություն չկա: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Տարօրինակ կլիներ, եթե մենք այս առիթով խոսեինք միայն քաղաքական հռչակագրերով և անհրաժեշտության դեպքում չմասնակցեինք խաղաղապահ գործողություններին»,  ասել է Նովիկովը: