Ոչնչացվել է հակառակորդի ևս երկու ԱԹՍ

55

Ստեփանակերտից Azgonline.am-ի թղթակիցը հայտնում է, որ գիշերը 04:25-30-ի սահմաններում քաղաքի երկնքում են հայտնվել թշնամական երեք ԱԹՍ, որոնցից երկուսին Արցախի ՊԲ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են:

Մեր թղթակիցը տեղեկացնում է նաև, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների պատճառով բազմիցս հնչել է քաղաքի տագնապային ազդանշանը և բնակչությանն «ուղղորդել» թաքստոցներ: