Մակրոնը մտադիր է Պուտինի ու Թրամփի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը

50

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ:

«Ես այս երեկո այդ հարցի շուրջ կխոսեմ նախագահ Պուտինի հետ և կարծում եմ, որ վաղը՝ նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակենք և ելքի ճանապարհներ առաջարկենք», Մակրոնի խոսքերը մեջբերում է RT-ն: