Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Կրեմլ

64

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը քննարկվել ու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է «Gazeta.Ru»-ի թղթակիցը:

«Ստեղծված իրավիճակը, ներկայիս ռազմական գործողությունները կազմակերպության կողմից խորքային վերլուծության և հնարավոր քննարկման թեմա են: Մնացածի մասին ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանելուց: Սա ծայրաստիճան զգայուն թեմա է», ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ՀԱՊԿ-ի վրա: