Խուճապի մասին հարցումներն Արցախում ծիծաղ են հարուցում

56

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր, անցել է տեղեկատվական պատերազմի «դասական մեթոդներին»: Մասնավորապես համացանցում են հայտնվում տարատեսակ նյութեր, որտեղ իբր «հայ զինվորները» խուճապահար փախչում են, հայտարարում, որ իրենց խաբել են և լաց լինում:

Ինտելեկտի գոնե փոքր չափաբաժին ունեցող մարդը միանգամից ունակ է հասկանալու, որ դա պարզ սադրանք է` հայության շրջանում խուճապ տարածելու նպատակով: Արցախի ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն կոչ են անում շրջանցել և չտարածել ադրբեջանական մանր ավազակությունների վրա և հիմք ընդունել միայն ՀՀ/ԱՀ պաշտոնական հայտարարությունները:

Azgonline.am-ը այս այս պահի դրությամբ եղել է Ստեփանակերտում և Շուշիում, որտեղ խուճապի մասին հարցումները միայն ծիծաղ են առաջացնում հանրության մոտ: Հայ զինվորը տիրապետում է իրավիճակին: