Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա

174

ԱԶԳ-ի և azgonline.am-ի թղթակից Գևորգ Գյուլումյանը Ստեփանակերտից հաղորդում է, “Արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են, թշնամին գործի է դրել հեռահար ավիացիա, որը հայկական դիրքերը ռմբակոծում է` չմտնելով հայկական ՀՕՊ-ի խոցելիության տիրույթ:

Գործի են դրվել նաև թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները: Միաժամանակ կիրառվում են նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են, թշնամին կրել է տեխնիկայի և մարդկային ուժերի մեծ կորուստներ:

Ժամեր առաջ, հայկական դիրքերը հրթիռակոծելու ժամանակ, հայ հրետանավորները ոչնչացրել են նաև թշնամու ՏՕՍ-1Ա հրետանային համալիրը: Շփման գծի ողջ երկայնքով մղվում են հրետանային կատաղի մարտեր”։