Թրամփը երրորդ անգամ առաջադրվեց Նոբելյան մրցանակի

37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ է առաջադրվում խաղաղության Նոբելյան մրցանակի, Sky News Australia-ին տված հարցազրույցում ասել է ընթացակարգի նախաձեռնողներից մեկը՝ պրոֆեսոր Դեվիդ Ֆլինտը: Ըստ Ֆլինտի, նախագահին առաջադրել են՝ հիմնվելով «Թրամփի դոկտրինայի» վրա։

«Նախ, նա ունի ողջամտություն: Նա սահմանափակում է Ամերիկայի՝ պատերազմներին միջամտելու միտումը», ասել է Դեվիդ Ֆլինտը:

Ֆլինտը բարձր է գնահատել նաև Իսրայելի ու ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, որը նախաձեռնել էր ամերիկացի առաջնորդը: Բացի դրանից, նա շեշտել է, որ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով երկիրը դարձրել է «էներգետիկայի առումով անկախ Մերձավոր Արևելքից»: