Թուրքիան զինադադարի դիմաց պահանջում է դուրս բերել հայկական զորքեը Արցախից

94

Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլուտ Չավուշօղլուն Anadolu-ն տված հարցազրույցում ասել է, որ ռուսական կողմին առաջարկել են Ղարաբաղյան խնդրի լուծման համար օգտագործել Սիրիայում նախկինում կիրառված բանակցությունների տարբերակը․ “Մենք խոսել ենք Պուտինի և Լավրովի հետ, թե ինչպես ենք մենք համատեղ գործում Սիրիայում, այդպես էլ փորձեցինք այստեղ, բայց չստացվեց, ասում են թող կանգնեցնեն պատերազմը, թող”- ասում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, “հարկավոր է հայտարարել զինադադար, բայց Հայաստանը պարտավոր է հեռանալ օկուպացված տարածքներից։ Խոսվում է արդյոք դրա մասին”, հարց է տալիս Չավուշօղլուն և ինքն էլ պատասխանում, ” ոչ, այդ դեպքում հարցը ոնց պետք է լուծվի”, մեջբերում է նախարարի խոսքը Anadolu գործակալությունը։