Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար

182

Սաուդիան Արաբիայում գործող alarabia.net կայքը պնդում է, որ Թուրքիան սիրիացի ահաբեկիչ վարձակների է ուղարկում Ադրբեջան։

Կայքում հրապարակվել է նկար, որտեղ Սիրիայում գործող թուրքամետ “Սուլթան Մուրադ” խմբավորման հրամանատարն է, իսկ նրանից աջ հայտնի ահաբեկիչ Աբու Համաշն է։

Կայքը պնդում է նաև, որ “ներկայումս նրանք գտնվում են Ադրբեջանում և մարտընչում են ընդդեմ Հայաստանի և Արցախի”։