Թշնամին ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը. զոհվել է երեք խաղաղ բնակիչ

40

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն է հրապարակել. «Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»: