Բունդեսթագի «Ձախ» խմբակցության պահանջը՝ Գերմանիան ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի նիստում պիտի դատապարտի Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ԼՂ-ի վրա հարձակումը, պարզաբանում պահանջի

194

Սեպտեմբերի 29-ին Բունդեսթագի «Ձախ» խմբակցությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որ հեղինակել են Սեվիմ Դաղդելենն ու Գրեգոր Գիզին: «Ձախ» խմբակցությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական էսկալացիան, դաշնային կառավարությունը պետք անհապաղ վերջ դնի Ադրբեջանի հարձակմանը, որին սատարում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, պիտի կանխվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը, պարզաբանել է «Ձախ» խմբակցության արտաքին քաղաքա

կան հարցերի խոսնակ Գիզին: Խմբակցությունը պահանջում է դաշնային կառավարությունից ՄԱԿ-ի ԱԽ նիստում դատապարտել թուրքական զենքի կիրառմամբ Ադրբեջանի հարձակումը, ստիպել անհապաղ դադարեցնել ԼՂ-ի վրա հարձակողական գործողությունները: Ռազմական գործողությունների ավարտը քաղաքական բանակցության միջոցով խնդրի լուծման նախապայման է, նշված է հաղորդագրության մեջ:

Սեվիմ Դաղդելենի լրացմամբ՝ դաշնային կառավարությունը ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստի ժամանակ ամբողջական պարզաբանում պիտի պահանջի, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան՝ Ադրբեջանի բանակին ինչ շրջանակներում է սատարում, օրինակ՝ Սիրիայից իսլամադավան վարձկաններ ուղարկելը, F-16 կործանիչներ, Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարք կիրառելը:

ՆԱՏՕ-ն պիտի դատապարտի Թուրքիայի գործողությունները Հարավային Կովկասում, անհրաժեշտ է կասեցնել բոլոր տեսակի զենքի առաքումը Թուրքիա, ձեւակերպված է Բունդեսթագի «Ձախ» խմբակցության հաղորդագրության մեջ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ