Բայդենն առաջադրվեց խաղաղության Նոբելյան մրցանակի

40

Լեյբորիստական ​​կուսակցության անդամ Քրիս Բրայանտը խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին, հայտնում է The Evening Standard-ը:

Ինչպես բրիտանացի քաղաքական գործիչը բացատրել է հրատարակությանը, այն ժամանակ, երբ մյուսները դիմում էին բռնի լուծումների, Բայդենը պնդում էր, որ «լավագույն ուժը փաստարկի ուժն է»:

«Քանի որ զենքը կարող է կանգնեցնել սիրտը, բայց հաջող տեղադրված բառերը կարող են փոխել շատ սրտեր, և շատ սրտեր կարող են փոխել աշխարհը», բացատրել է Բրայանտը իր որոշումը: