Ավարտվեցին «Վեկտոր»-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

50

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական ​​«Վեկտոր» գիտական ​​կենտրոնի մասնագետներն ավարտել են կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները:

««Վեկտորում» կլինիկական փորձարկումներն ավարտվեցին հենց այսօր», ասել է նա НТВ-ին տված հարցազրույցում:

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ վարակի դեմ պատվաստումը ՌԴ-ում կամավոր կլինի, բայց եթե դա կապված է մասնագիտական ​​ռիսկերի հետ, ապա «գուցե անհրաժեշտ լինի»: