Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը

323


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի համար միակ պայմանը Լեռնային Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերումն է, և եթե Երևանը կատարի այդ պայմանը, ապա մարտերը կդադարեն:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անելով պահանջել, որ Հայաստանն իր զորքերը դուրս բերի Ղարաբաղի տարածքից: Տեքստում նշված է, որ «մինչ այդ Ադրբեջանը կշարունակի իր օրինական ռազմական գործողությունները»: