500-ից ավելի զոհ, 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա. թշնամու կորուստները

55

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ ադրբեջանական կողմի կորուստներն են՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ,   500-ից ավելի զոհ։

Նա նշեց, որ, ցավոք սրտի, մարտերի ընթացքում հայկական  զորքերը նույնպես ունեն կորուստներ. «Թվային տվյալները ճշտվում են. կհրապարակվեն մի փոքր ուշ»։