Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին

745

Azgonline.am-ի թղթակիցը Գևորգ Գյուլումյանը գտնվում է Ստեփանակերտում:

Նրա փոխանցմամբ` քաղաքում պարբերաբար օդային տագնապի ազդանշաններ են տրվում, որոնք կապված են թշնամու ագրեսիայի և դրանից բխող օդային հարվածների հետ(հիմնականում հրետանային հարվածների):

Տեղի բնակչության բարոյահոգեբանական վիճակը բարձր է, խուճապի մասին խոսք անգամ լինել չի կարող, բոլորը հավատացած են, որ հայկական բանակը ջախջախիչ պարտության է մատնելու թշնամու բանակին: Քաղաքում այս պահին գրեթե հնարավոր չէ 18-50 տարեկան տղամարդ գտնել, բոլորը կա‘մ սահմանում են, կա‘մ ռեզերվային ուժերի տեղակայման վայրերում:

Սպասեք այլ նորությունների: