Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ. պաշտպանը դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

59

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացնում է. «Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»։