«Ղարաբաղում Թուրքիայի կողմից F-16-ի կիրառման դեպքում Հայաստանը կօգտագործի Իսկանդեր»․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

135

Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերում հայկական բանակը կօգտագործի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, եթե Թուրքիան օգտագործի F-16 կործանիչներ: Այդ մասին ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Զինվորական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ եթե Դամոկլյան սուրը թուրքական F-16-ի տեսքով կախվի Լեռնային արաբաղի ժողովրդի գլխին, բոլոր միջոցները կձեռնարկվեն, ներառյալ «Իսկանդերը»», գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:

Ինչպես նշել է դիվանագետը, այս պահի դրությամբ հակաօդային պաշտպանության մյուս համակարգերը բավարարում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար:

«Ադրբեջանը համարժեք պատասխան ունի հայ զինվորականների կողմից Իսկանդեր համալիրների հնարավոր օգտագործման վերաբերյալ», իր հերթին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: