Հորդառատ անձրևն ու խոշոր կարկուտը հարվածել են Ստամբուլին

57

Այսօր ուժեղ անձրևն ու կարկուտը հարվածել են Ստամբուլին, ինչը հանգեցրել է փողոցների ու գետնանցումների հեղեղմանը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը: Հեղեղվել են նաև Թոփքափի տարածքում ցամաքային անցումները:

Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին Ստամբուլի բնակիչներին, որ հորդառատ անձրևներ կլինեն Սիլիվրի, Բյույուկչեկմեջե, Չաթալջա և Առնավուտկեյ շրջաններում: