Հաջիև․ «Սա հայրենական պատերազմ է»

124

«Ադրբեջանը հասկանում է համաշխարհային հանրության մտահոգությունը, բայց պետք է նա էլ հասկանա Ադրբեջանին, որը կռվում է իր տարածքում, այլ ոչ թե ուրիշի» ասել է Հիքմեթ Հաջիևը՝ խոսելով Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների առջև:

«Սա նոր պատերազմ չէ, այն շարունակվում է արդեն 30 տարի: Սա հերթական էսկալացիան է: Բազմաթիվ ժողովուրդների պատմության մեջ տեղի են ունեցել հայրենական պատերազմներ, և սա հայրենական պատերազմ է ադրբեջանցիների համար: Այս գործողությունը կարելի է անվանել Հայաստանին խաղաղության պարտադրել», ասել է Հաջիևը, որի խոսքերը մեջբերում է Թուրան գործակալությունը: