Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ

95

Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ թարմ տեղեկություններ է հրապարակել. «Ընդհանուր առմամբ պատերազմը սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր: Մոտավոր ունեն 1900 վիրավոր: Հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, նաեւ ոչ հակատանկային միջոցներից խոցել են 137 տանկ եւ զրահատեխնիկա են խոցել հակառակորդի: Ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ: Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակվողական գրոհները հետ են մղվում՝ համապատասխան կորուստներ պատճառելով»: