Բոսնիա և Հերցեգովինան հայտարարեց Ադրբեջանին աջակցության մասին

141

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ղեկավար Սեֆիկ Ձաֆերովիչը և «Բոսնիական ժողովրդավարական գործողությունների կուսակցության» առաջնորդ Բակիր Իզետբեգովիչը դատապարտել են «Ադրբեջանի դեմ Հայաստանի զինված ուժերի սադրանքները»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում Ձաֆերովիչը նշել է, որ «Բոսնիա և Հերցեգովինան հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հույս է հայտնում, որ մարտերը կդադարեն և Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ կարգավորում կստատան»: Քաղաքական գործիչը շեշտել է, որ Բոսնիա և Հերցեգովինան ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են: