“Ալիևը խուճապի մեջ է, մենք կորցնում ենք տարածքները”․ Ադրբեջանական մամուլ

75

Անցյալ գիշեր շփման գծի ողջ երկայնքով կատաղի մարտեր են մղվել, ինչի արդյունքում հակառակորդին հաջողվել է հետ գրավել ազատագրված դիրքերը: Մարտերի արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր, ինչպես նաև ռազմական տեխնիկայի հսկայական կորուստ, որի մասին իշխանությունները դեռ լռում են:

Հավաստի աղբյուրների համաձայն, Իլհամ Ալիևը գիշերը հրավիրել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ որոշում կայացնելու, թե ինչպես վերադարձնել ազատված դիրքերը: Այսօր մեր զորքերը պատրաստվում են կարևոր հակահարձակման. այլ տարբերակ չկա. Ալիևը ցանկանում է ամեն գնով վերադարձնել կորցրածը, որպեսզի ժողովրդի առաջ հերթական անգամ չխայտառակվի, քանի որ երեկ շտապել էր հայտարարել ազատագրած դիրքերի մասին:

Մեր տեղեկություններով՝ երեկ Ադրբեջանում վայրէջք է կատարել Իլ -76 ռազմական ինքնաթիռ, որով Պակիստանից ժամանել են արաբ գրոհայիններ: Մեզ այժմ ավելի քան երբևէ պետք են արաբ գրոհայիններ և թուրքական բանակի կանոնավոր ստորաբաժանումներ:

Մեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը մի փոքր ցնցվել են, քանի որ նրանք բարոյապես ու հոգեպես պատրաստ չէին, որ հայկական բանակը այդպիսի դիմադրություն ցույց կտա, և այս ամբողջ մեղքը մեր քաղաքական աշխատողների վրա է: Երբ զինվորն անընդհատ ու ամեն օր լսում է, որ հայոց բանակում խառնաշփոթ է, սով է ու «դեդովշչինա», այդ դեպքում նրա մոտ սխալ պատկերացնում է ձևավորվում թշնամու մասին:

Երեկ մենք պարտվեցինք մարտում, բայց դեռ պատերազմում հաղթելու հնարավորություն ունենք