Ադրբեջան. «Ղարաբաղում գործողությունը նպատակ ունեն Հայաստանին խաղաղություն պարտադրել»

135

Ադրբեջանի ռազմական գործողությունը Ղարաբաղում ուղղված է «Հայաստանին խաղաղության պարտադրելուն», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքերով, «շարունակվող հակահարձակումը պետք է Հայաստանին ստիպի կառուցողականություն ցուցաբերել հակամարտության կարգավորման բանակցություններում»:

«Հայաստանը վարում է բանակցությունները խափանելու կանխամտածված քաղաքականություն, և Երևանի նոր ռազմական սադրանքը այս քաղաքականության մեկ այլ դրսևորում է», մեջբերում է նրան Ինտերֆաքս-ը: